ՀԱՄԱՍ-ը դեմ է Պաղեստինի անկախությանը

PanARMENIAN.Net - Պաղեստինի օրենսդրական խորհրդում ՀԱՄԱՍ շարժումը ներկայացնող պատգամավորները երեքշաբթի օրը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին կոչ են արել հրաժարվել Պաղեստինի անկախության ճանաչման համար ՄԱԿ դիմելու ծրագրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տարածած հայտարարության մեջ Գազայի սեկտորի իսլամիստ պատգամավորները Պաղեստինի ինքնավարության ղեկավար Աբբասին կոչ են արել հրաժարվել «պաղեստինյան գործի համար անբարենպաստ միակողմանի քայլերի ընդունումից», ինչպես նաև «համախմբել ուժերը ազգային հաշտեցման և օկուպացիային դիմադրելու համար»:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ` խնդրելով ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը 1967թ. սահմաններում: Այդ հայտարարությունն առաջ է բերել Իսրայելի, ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների բուռն արձագանքը, որոնք այդ քայլը միակողմանի են անվանել և արտահայտվել Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման կողմից:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---