Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի առաջին խաղում զիջել է «Պորտուին»

Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի առաջին խաղում զիջել է «Պորտուին»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին մեկնարկեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերը: Դոնեցկի «Շախտյորը» հանդիպեց «Պորտուի» հետ և զիջեց 2: 1 հաշվով:

Խաղը շատ դրամատիկ էր «Շախտյորի» համար, թիմը խաղն ավարտեց 9 հոգով: Դաշտից հեռացվեցին Յարոսլավ Ռակիցկին ու Դմիտրի Չիգրինսկին: Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և դաշտում է անցկացրել 90 րոպե: 12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Լուիս Ադրիանոն, սակայն մինչ առաջին խաղակեսի ավարտը Հալկը հավասարեցրեց հաշիվը, իսկ 51-րդ րոպեին Կլեբերը հաղթական գոլ խփեց «Պորտուի» դարպասին: 3 միավորով G խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Պորտուն», 2-րդ տեղում, նույնպես 3 միավորով «Ապոելն» է, «Շախտյորն» ու «Զենիթը» զիջել են առաջին խաղերում և միավորներ չունեն:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հիասթափված էր, քանի որ իր թիմը պարտվեց խաղում, որը շատ լավ էր սկսել: «Մենք վերահսկում էինք խաղը մինչև այն պահը, երբ դաշտից հեռացրեցին մեր առաջին խաղացողին: Բնականաբար, երկրորդ կարմիր քարտից հետո «Պորտուն» գնդակին տիրանալու առավելություն ստացավ: Մեզ հաղթանակ էր հարկավոր, ուստի ես որոշեցի առավել հարձակողական կազմով հանդես գալ»,-Լուչեսկուին է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Իսկ «Պորտուի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրայի խոսքերով, նա մի վայրկյան անգամ չէր կասկածում, որ իր թիմը կհաղթի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---