Սիրիայում տեղի են ունեցել հակառուսական ցույցեր «Ցասման օր Ռուսաստանի դեմ» կարգախոսով

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմությունը մի շարք հակառուսական ակցիաներ է անցկացրել՝ անցած երեքշաբթի հայտարարելով «Ցասման օր Ռուսաստանի դեմ», քանի որ վերջինս չցանկացավ սատարել Բաշար Ասադի ռեժիմի դեմ ապստամբների պայքարին:

Ամենահզոր հավաքները տեղի են ունեցել Հոմս և Դերաա քաղաքներում: Ցուցարարներն այրել են ՌԴ դրշոները, հակառուսական կարգախոսներ բղավել, գրում է «Կոմերսանտը»:

«Ռուսաստանի կառավարությունը սպանում է մեզ: Մի սատարեք Սիրիայի ռեժիմին»,-ռուսերեն գրված էր պաստառներին, հայտնում է «Գազետա.ռու-ն»: «Մի սատարեք մարդասպաններին: Մի սպանեք սիրիացիներին ձեր դիրքորոշմամբ»,-կոչ էին անում Մոսկվային Ասադի հակառակորդները:

Բողոքների համար հիմք հանդիսացավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցությունների ամփոփիչ մամլո ասուլիսում: Մեդվեդևը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է հավանություն տալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին Սիրիայի վերաբերյալ, եթե այն հասցեագրված լինի հակամարտության երկու կողմերին և պատժամիջոցների անմիջական կիրառում չպահանջի: Եվ թեև այդ դիրքորոշումը կիսում են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան ու ՀԱՀ, Բաշար Ասադի հակառակորդների զայրույթն ուղղված է միայն Մոսկվայի դեմ:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---