Շախմատի Գրան պրի. 6-րդ տուրն Էլինա Դանիելյանի համար անհաջող էր

Շախմատի Գրան պրի. 6-րդ տուրն Էլինա Դանիելյանի համար անհաջող էր

PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանը Գրան պրիի երկրորդ փուլի 6-րդ տուրում հանդիպել է չինացի Ժու Չենի հետ: Դանիելյանը խաղացել է սև խաղաքարերով և զիջել է արդեն 37-րդ քայլում:

Դանիելյանն ունի 1,5 միավոր ու գրավում է նախավերջին՝ 11-րդ տեղը: Գրան պրիի առաջատարն է Չժաո Քսյուն (Չինաստան) 4 միավորով:

7-րդ տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի Եկատերինա Կովալևսկայան (Ռուսաստան), որը նույնպես ունի 1,5 միավոր ու նախավերջին տեղում է:

Մրցաշարի հաղթողը կստանա 6500 եվրո, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո:

Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում, որն անցավ Ռոստովում օգոստոսի 1-15. Դանիելյանը գրավեց 9-րդ տեղը 5 միավորով: Գրան պրիի հաղթող դարձավ չինացի Հոու Իֆանը, որը վաստակեց 8 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---