Samsung-ն Apple-ին պատասխանում է դատական հայցով

Samsung-ն Apple-ին պատասխանում է դատական հայցով

PanARMENIAN.Net - Samsung և Apple ընկերությունների արտոնագրային պատերազմները դեռ չեն ավարտվել։ Apple-ի՝ Samsung-ի դեմ մի քանի պատենտային դատավարություններին, Samsung-ը պատասխանում է նոր դատական հայցով, այս անգամ Ֆրանսիայում։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։Samsung-ը մեղադրում է Apple-ին երեք խախտումների մեջ, որոնք վերաբերում են ոչ թե ընկերության արտադրանքի դիզայնին, այլև կոնկրետ տեխնոլոգիայի։ Samsung-ը պնդում է, որ Apple-ը կրկնօրինակել է բջջային ցանցում երրորդ սերունդի (3G) բարձր արագության տվյալների փոխանակման տեխնոլոգիան իր երեք արտադրանքներում՝ iPhone 3G, iPhone 3GS and iPhone 4: Այս հարցով դատական լսումը կանցկացվի Փարիզում դեկտեմբերին։

Հիշենք, որ Apple-ը պնդում էր, թե Samsung-ը կրկնօրինակել է իր Galaxy սմարթֆոնի և Galaxy Tab պլանշետի դիզայնը iPhone-ից և iPad-ից։ Եվ Apple-ին հաջողվեց հաղթել դատական վեճում՝ զրկելով Samsung-ին Galaxy սմարթֆոնի և Galaxy Tab պլանշետի վաճառքի իրավունքից Գերմանիայում, Ավստրալիայում և մի քանի այլ եվրոպական երկրներում։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---