Թուրք տուրօպերատորները պատրաստ են Երևան-Վան չվերթի բացմանը

Թուրք տուրօպերատորները պատրաստ են Երևան-Վան չվերթի բացմանը

PanARMENIAN.Net - Վանում կայացել է Հայ-թուրքական զբոսաշրջային ասոցիացիայի նիստը: Նիստին ներկա էին նաև Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչը և Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության զբոսշարջության գծով պատասխանատուն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերվում են Հայաստանում և Թուրքիայում զբոսաշրջության զարգացմանը, Երևան-Վան չվերթի կազմակերպմանը: «Իհարկե, Երևան-Վան չվերթի բացումը մեզ համար շատ կարևոր է, և մենք շատ ենք ցանկանում, որ այն բացվի, բայց դա կապված է զբոսաշրջային սեզոնի հետ, որը, ցավոք սրտի, արդեն անցել է: Այնպես որ չվերթը կարող է իրականանալ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի»,- ասել է Միության արտաքին կապերի պատասխանատու Ինգա Սարգսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով, թուրքական կողմի ներկայացուցիչները նշել են, որ եթե հայկական կողմը կոնկրետ օր նշանակի չվերթի համար, նրանք կիրականացնեն Վան-Երևան չվերթը: Այդ առումով նա հաղորդել է, որ թուրքական կողմում կազմակերպչական հարցերը գտնվում են լուծման փուլում: «Թուրքական կողմը շատ է ցանկանում, որ այս չվերթը բացվի, քանի որ դա նրանց համար շատ կարևոր է»,- ասել է նա և հավելել, որ թուրքական կողմը հիացած է եղել Հայաստան կատարած այցից: «Նրանք ասել են, որ չէին պատկերացնում, որ մեր երկիրն այդքան գեղեցիկ է, և դրա հետ կապված չեն բացառել թուրք զբոսաշրջիկների հոսքի ավելացումը»,- ասել է նա:

Ընթացիկ տարվա հուլիսին Երևանում ստեղծվել է Հայ-թուրքական ասոցիացիա, որի համանախագահներն են «Նարեկավանք տուր» (Երևան) և «Սյանիս տուր» (Վան) զբոսաշրջային ընկերությունների հիմնադիրները:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---