Ղարաբաղում վնասազերծվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը

Ղարաբաղում վնասազերծվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը

PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի գործողությունների շնորհիվ Ասկերանի շրջանում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը, որը հետախուզական գործողություն էր իրականացնում շփման գծում:

Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Met-ի թղթակցին հավաստի աղբյուրներից, սարքը ոչնչացվել է:

«Դա վկայում է հակառակորդի սարքերի «տեխնիկական զարգացվածության» մասին: Մենք մեր սարքերի տեխնիկական զարգացման մասին կխոսենք սեպտեմբերի 21 ռազմական շքերթի ժամանակ», - հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: Ըստ նրա, զորահանդեսի ժամանակ կներայացվեն հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը:

Մնացած մանրամասները դեպքի վերաբերյալ ավելի ուշ կհայտնի ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը :

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---