Ողջ աշխարհը քննարկում է Պաղեստինի անկախությունն, իսկ Պաղեստինը դեռ դիմում չի ներկայացել ՄԱԿ-ին

PanARMENIAN.Net - Պաղեստինը դեռևս դիմում չի ներկայացրել ՄԱԿ ԳՎ իր անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԳՎ նստաշրջանի նախագահ Նասեր Աբդուլ Ազիզ ան Նասերը 66-րդ նստաշրջանի բացման պաշտոնական արարողության ժամանակ, հայտնում են Իսրայելի ԶԼՄ-ները: Ինչպես ասել է Նասերը, այս հարցը դեռ քննարկվում է Կահիրեում Արաբական պետությունների լիգայի կողմից:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:

2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---