Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը առաջարկում է նոր ավանդ` «Տոնական-10»

Հոբելյանի նախաշեմին Յունիբանկը առաջարկում է նոր ավանդ` «Տոնական-10»

PanARMENIAN.Net - Յունիբանկը ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր ավանդ` «Տոնական-10», նվիրված բանկի 10-ամյա հոբելյանին: Նոր ավանդի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքն է` մինչև 12,5% տարեկան: «Տոնական-10» ավանդն ընդունվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով 181-ից մինչև 365 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար դրամ կամ 1 000 դոլար: Տոկոսագումարը վճարվում է ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամեն ամիս: «Տոնական-10» ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների / ստացման հնարավորությունը ավանդի գումարի 90 տոկոսի չափով: Բոլոր ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է ArCa կամ Visa քարտ: «Տոնական-10» ավանդը կարելի է ներդնել Յունիբանկի երևանյան կամ մարզային ցանկացած մասնաճյուղում: Ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ,-ի դեկտեմբերի 31-ը:

Յունիբանկն առավելագույնս հաշվի է առել հաճախորդների ցանկությունները և հոբելյանի նախաշեմին հնարավորություն է ընձեռել հաճախորդներին գումարն ավանդադրել բարձր տոկոսադրույքով: 10-ամյա հոբելյանը ընդհանուր տոն է ինչպես բանկի , այնպես էլ հաճախորդների համար: Այդ իսկ պատճառով Յունիբանկը որոշեց իր ավանդատուներին առաջարկել տոնական տոկոսադրույք: Յունիբանկը ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ և հաճախորդներին առաջարկել դրամական միջոցների տեղաբաշխման ամենաշահավետ պայմանները: Ցուցանիշների դինամիկ աճը, նոր ավանդատուների թվի ավելացումը և արդեն ներդրված ավանդների ծավալների մեծացումը վկայում են, որ բանկին դա հաջողվում է: Այսօր ավելի ու ավելի մեծ թվով ավանդատուներ են Յունիբանկն ընտրում իրենց միջոցների պահպանման և բազմապատկման համար:

Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է:Բանկի ժամկետային ավանդներիընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 18%-ով: 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80.3 մլրդ դրամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---