Սեպտեմբերի 15-ից բացվում է Երևանի Համազգային թատրոնի 20-րդ թատերաշրջանը

PanARMENIAN.Net - Երևանի Համազգային թատրոնի 20-րդ թատերաշրջանը սկսվելու է վաղը` սեպտեմբերի 15-ին: Թատերաշրջանը սկսվելու է Վիգեն Ստեփանյանի «Sale» ներկայացման պրեմիերայով: Այդ մասին լրագրողներին հայտնեց Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նա նաև նշեց, որ թատրոնում լինելու են բազմաթիվ պրեմիերաներ: Հոկտեմբերի 1-ին կայանալու է Կլոդ Մանյեի «Blaise»-ը: Նույն օրը նաև կգործի թատրոնի պաշտոնական կայքը:

Թատրոնը թուրքական Անադոլու Կուլտուր և այլ եվրոպական ընկերությունների հետ Փարիզի թատրոններից մեկից գնել են Սելե Ֆետչերի «Ժառանգները» ներկայացումը, որը թատերասերների դատին է հանձնվելու հոկտեմբերի 21-ին,22-ին և 23-ին:

Մկրտչյանը նաև ուրախությամբ նշեց, որ թատոնը համերգ միջոցառում է կազմակերպելու գարնանը: Գրանդ Քենդի ընկերությունը հովանավորելու է մեկ ներկայացում հայկական դասական ստեղծագործություններից և այն բեմադրելու է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը: Ժամկետների մասին Մկրտչյանը չմանրամասնեց, սակայն շեշտեց, որ այն հանդիսատեսի դատին է հանձնվելու եկող տարի:

Խոսելով թատրոնի խնդիրների մասին, Սոս Սարգսյանը և Վարդան Մկրտչյանը նշեցին շենք չունենալու փաստը:

«Թատրոնը չունի տանիք և գործում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Մենք զուտ շենք չենք ուզում: Յուրաքանչյուր արվեստագետ նվիրվելով արվեստին, աշխատում է ժողովրդի համար: Նրանց պարզապես անհրաժեշտ է ունենալ տանիք: Մենք շենքը խնդրում ենք այն սերնդի համար, ովքեր գործելու են այդ տանիքի տակ: Ունենալով տանիք, մենք շատ ավելի մեծ նախագծեր կիրականացնենք», ասաց Մկրտչյանը:

Սոս Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում միակ շենքը, որը կառուցվել է ի սկզբանե որպես թատրոն, դա Գյումրու թատրոնն էր: Նա բազմաթիվ անգամներ դիմել է պետական մարմիններ, սակայն արդեն 20 տարի նրանք «տնվորի» կարգավիճակում են:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---