ԵԱՀԿ. Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում

ԵԱՀԿ. Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-Հայաստան համագործակցությանը, Հայաստանում սահմանային անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես հաղորդում է ԱԱԽ մամլո ծառայությունը, երկուստեք ընդգծվել է, որ ԵԱՀԿ-Հայաստան համագործակցությունն անվտանգությանն առնչվող ոլորտներում արդյունավետորեն զարգանում է: Այս համատեքստում առանձնացվել են կիբեր-անվտանգության, հակաահաբեկչության և մարդկանց թրաֆիքինքի դեմ պայքարի ոլորտները, որտեղ հայեցակարգերը և ռազմավարությունները մշակվել են համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների կողմից` ԵԱՀԿ փորձագետների ներգրավվածությամբ:

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ԵՄ ֆինանսավորմամբ և իրականացնող գործընկեր ՄԱԶԾ-ի աջակցությամբ ընթացող սահմանների համալիր կառավարման ծրագրի իրականացման գործընթացը: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ավարտվել են Հայաստանի հյուսիսային երեք սահմանային անցակետերի բարեփոխման նախագծահաշվարկային աշխատանքները, մոտ ապագայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների մասնակցության միջազգային մրցույթ, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2012թ. առաջին եռամսյակում: Ընդ որում, կողմերը նշել են, որ Հայաստանի և ԵԱՀԿ համագործակցությունը դրական զարգացում ունի:

Արթուր Բաղդասարյանը հայտնել է նաև ղարաբաղյան հիմնահարցում Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշման մասին` ի տարբերություն ադրբեջանական կողմի: Ադամ Կոբերացկին իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ-ն խիստ կարևորում է եվրոպական ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող սահմանների առկայությունը անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի համատեքստում: Բացի դրանից, ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն ամենաընդունելին է ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար. «ԵԱՀԿ-ն հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է»,- նշել է նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---