14 սեպտեմբերի 2011 - 21:06 AMT
Intel-ը համագործակցում է Google-ի հետ

Միկրոպրոցեսորներ արտադրող Intel ընկերությունը վերջապես մուտք է գործում սմարթֆոնների շուկա` համագործակցելով Google-ի Android պլատֆորմի հետ։ Այս մասին հաղորդում է i4u News-ը։

IDF 2011 իրադարձության ժամանակ ընկերությունը հայտարարել է, որ աշխատելու է Google-ի հետ` Android-ի հետագա տարբերակները օպտիմիզացնելով Intel-ի ընտանիքի թույլ հզորությամբ Atom պրոցեսորների համար։ Սա նշանակում է, որ Android-ի ապագա տարբերակները ապահովելու են Intel տեխնոլոգիան։

«Օպտիմիզացնելով Android օպերացիոն համակարգը Intel-ի համար` մենք շուկա ենք բերում նոր հզոր հնարավորություններ և նոր արտադրանք, որը օգտագործում է Intel-ի տեխնոլոգիայի և Android պլատֆորմի ողջ պոտենցիալը»,- ասել է Intel-ի նախագահ և գործադիր տնօրեն Պոլ Օթելինին։