16 սեպտեմբերի 2011 - 10:46 AMT
Պուշկինի անվան դպրոցի հետնամասում դանակահարել են 17-ամյա երիտասարդի

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի երիտասարդ, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Երևանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հետնամասում, վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել և վնասվածքներ է պատճառել 17-ամյա մի երիտասարդ, որը նույն օրը, երեկոյան, ներկայացել է բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: