Երևանում կայացան հայ-կորեական քաղաքական խորհրդակցություններ16 սեպտեմբերի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության ու Կորեայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, կորեական կողմից` Կորեայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Եվրոպայի բյուրոյի գլխավոր տնօրեն Լի Վուկ-հեոն: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների, առևտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի զարգացումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող երկկողմ համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, Մանասարյանը հյուրերի ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |