ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԶԱՐՄԱՑԱԾ Է ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱԳՐԵՍԻՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ 1 մայիսի 2003 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող Ադրբեջան-Եվրամիություն միջխորհրդարանական կոմիտեի համանախագահ Ուրսուլա Շլյայհերը զարմացած է հայերի նկատմամբ ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքով: «Այստեղ հնչում են նույնիսկ հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորման հնարավորության մասին, թեեւ Ադրբեջանը ի վիճակի չէ պատերազմ սկսել»,- ընդգծել է նա: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ու.Շլյայհերը նշել է, որ Հարավային Կովկասը միշտ եղել է հակամարտությունների տարածաշրջան, քանի որ մտել է գերտերությունների շահերի շրջանակի մեջ: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, տարածաշրջանի երկրների միջեւ պետք է լինի խաղաղություն եւ կայունություն եւ նրանք պետք է սերտորեն համագործակցեն: Մասնավորապես, նա բերել է Ֆրանսիաի եւ Գերմանիաի օրինակը, «որոնք բազմիցս անգամ պատերազմել են, սակայն այժմ սերտորեն համագործակցում են Եվրամիության շրջանակներում»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |