Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 10-ը Բաքվում կայանալու է բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնություն: Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Բաքու է մեկնելու սեպտեմբերի 21-ին:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Հայաստանի հավաքականից ստացել է անվտանգության երաշխիքներ: «Տվյալ պահին մենք մարզվում ենք Աբովյանում, և հավաքն ավարտվելու է սեպտեմբերի 20-ին: Բռնցքամարտիկները գտնվում են նորմալ մարզավիճակում և կփորձեն ամեն ինչ անել հաջող ելույթ ունենալու համար»,- նշել է Մեհրաբյանը:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հովհաննես Դանիելյանը (49 ք/կ), Հովհաննես Բոչկովը (49 ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60 ք/կ), Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ), Սամվել Մաթևոսյանը (69 ք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ), Արթուր Խաչատրյանը (81 ք/կ) և Արմեն Սիմոնյանը (+91 ք/կ):
Օլիմպիական ուղեգրեր կարող են նվաճել 1-8-րդ տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները: Վարկանիշային մրցաշարը տեղի է ունենալու 2012-ի ապրիլին Ստամբուլում: