Սերգեյ Միրոնով. Տարածաշրջանում դեպքերի զարգացումը հաստատում է հայ-ռուսական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Ներկա պահին Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ և հիմնված է երկու երկրների երկարաժամկետ շահերի վրա: Այդ մասին ասվում է «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի ուղերձում, որը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ ընթերցել է կուսակցության ներկայացուցիչ Ռոման Բեռնացկին:

Հայ ժողորդին հասցեագրված ուղերձում նշվում է սփյուռքի կարևոր դերը Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության հետագա խորացման գործում:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---