Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը կարևոր տոն է հայ ժողովրդի համար: Այդ մասին Մոսկվայում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: «Յուրաքանչյուր ժողովրդի պետական և ազգային տոների աստղաբույլում որպես ամենավառ աստղ փայլում է Պետական անկախության օրը»,- նշել է նա: Նրա խոսքով, ինքնավար և ժողովրդավարական պետության կառուցումը շատ բարդ և երկար գործըընթաց է, որը պահանջում է համառ աշխատանք, ոչ մեկ սերնդի ջանքեր: «Հայաստանի նորագույն պատմության մեջ 80-ականների վերջը և 90-ականների սկիզբն ամենաողբերգական և բարդ ժամանակներից էր, սայայն հենց այս տարիներին են կատարվել առաջին քայլերը` հայ ժողովրդին միջազգային քաղաքական ասպարեզ վերադարձնելու համար»,- ասել է Եսայանը: