Հայաստանին հաջողվել է արագ արձագանքել գնաճի ավելացմանը, հայտարարել է ԱՄՀ հայկական առաքելության ղեկավարը![]() 17 սեպտեմբերի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին և ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսին: Հանրապետության ղեկավարը ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները: Մարկ Հորթոնը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները: «Նախորդ անգամ առաքելությունը Հայաստանում եղել է մարտին ու պետք է ասեմ, որ հիմա մարտի համեմատ բոլորովին այլ է իրավիճակը: Գնաճն այն ժամանակ շատ արագ տեմպերով բարձրանում էր: Հիմա կարծում եմ, որ այդքան կարիք չկա գնաճի մասին խոսելու՝ տեսնելով, թե ինչ արագությամբ է գնաճի տեմպն իջնում: Ձեզ հաջողվեց արագորեն արձագանքել, ինչին գումարվեցին նաև գյուղատնտեսության ոլորտի դրական զարգացումները, և այդ առիթով ես Ձեզ շնորհավորում եմ»,- նշել է Մարկ Հորթոնը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |