Թուրքիան հրաժարվել է Իսրայելի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի միջնորդությունից![]() 18 սեպտեմբերի 2011 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի օգնության կարիքը չունի Իսրայելի հետ հարաբերություններում առկա խնդիրների լուծման հարցում, հաղորդում է Agence France Presse-ը: «Թուրքիան ԱՄՆ-ի միջնորդության կարիքը չունի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար»,- հայտնել է ԱԳ նախարարը: Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ Իսրայելը հրաժարվեց ներողություն խնդրել 2010թ. մայիսին «Խաղաղության նավատորմի» գրոհի ժամանակ Թուրքիայի 9 քաղաքացիների մահվան համար: Որոշ տվյալների համաձայն, Անկարան այժմ պատրաստվում է մի քանի ռազմանավ ուղարկել Իսրայելի ափերի մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |