Անկախության 20-ամյակի կապակցությամբ տեղի կունենա անվասայլակային վազքարշավ դեպի Եռաբլուր պանթեոն

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախաձեռնությամբ այսօր ժամը 10:00-ին ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված կազմակերպում է անվասայլակային վազքարշավ դեպի Եռաբլուր պանթեոն: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ հաշմանդամ մարզիկները Ստ. Շահումյան հրապարակից սայլակներով կհատեն հետևյալ երթուղին` Բեյրութի փողոց - Արգիշտիի փողոց - Հաղթանակի կամուրջ - Ադմիրալ Իսակովի պողոտա - Եռաբլուր:

Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 50 անվասայլակներով հաշմանդամ մարզիկներ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն արցախյան գոյամարտում նահատակված ազատամարտիկների հիշատակին:

Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեն հիմնադրվել է 1994թ. և հիմնադրման օրվանից զբաղվում է ազգային հաշմանդամային սպորտի զարգացմամբ: 1994 թվականից ի վեր հայ մարզիկները մասնակցում են աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և ամառային ու ձմեռային Պարալիմպիկ խաղերի:

2011 թ. հոկտեմբերի 13-20-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը կմասնակցի «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունը և, եթե հայ մարզիկները բարձր արդյունքներ արձանագրեն, ապա Լոնդոնի 2012 թ. ամառային պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք ձեռք կբերեն։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---