Կոպենհագենում գողացել են «Տիտանիկում» հայտնաբերված մանյակը

Կոպենհագենում գողացել են «Տիտանիկում» հայտնաբերված մանյակը

PanARMENIAN.Net - «Տիտանիկում» հայտնաբերված ոսկեզոծ մանյակը գողացել են սեպտեմբերի 19-ին Կոպենհագենում, հայտնում է Associated Press-ը: Հանցագործությունը կատարվել է լեգենդար «Տիտանիկի» մասին ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Դանիայի մայրաքաղաքի Տիվոլի զբոսայգում: Զբոսայգու ներկայացուցիչ Թորբեն Պլանկսը պատմել է, որ գողերը բարձրացրել են ցուցափեղկը և գողացել մանյակը: Քանի որ ապակին չեն կոտրել, ազդանշանը չի գործել: «Մենք շատ ենք ամաչում»,-հավելել է նա: Գողություն կատարած անձանց մասին որևէ տեղեկության համար սահմանվել է 1000 եվրո պարգևատրություն: Ըստ մասնագետների, մանյակը վաճառելը հեշտ չի լինի, քանի որ այն շատ հայտնի է մասնագետների շրջանում:

Մանյակը պատկանել է առաջին դասի ուղևորուհի, ԱՄՆ քաղաքացի Էլեոնորա Ուայլդերներին: Ըստ պատմաբանների, նա ողջ է մնացել նավաբեկության ժամանակ, սակայն կորցրել է զարդը:

«Տիտանիկը» վթարի էր ենթարկվել 1912 թ. ապրիլին: Նավի վրա գտնվող 2224 ուղևորներից փրկվել էին միայն 711-ը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---