30 երիտասարդներ կմեկնեն Արցախ՝ մաքրելու Ղարաբաղի խորհրդանիշը

30 երիտասարդներ կմեկնեն Արցախ՝ մաքրելու Ղարաբաղի խորհրդանիշը

PanARMENIAN.Net - 30 երիտասարդներ շաբաթ օրը կմեկնեն Արցախ՝ մաքրելու Ղարաբաղի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» արձանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին «Մաքրենք Տատիկ -Պապիկի արձանը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու նշեցին, որ իրենց տրանսպորտի ու կացարանի հարցում աջակցելու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

«Նախաձեռնությունը տարածվել է բացառապես սոցիալական ցանցերով։ Այնտեղ ներկայացված քաղաքական գործիչների էջերում էլ էինք այս մասին գրել, և միայն ԱԺ պատգամավորն է արձագանքել»,- ասաց կազմակերպիչներից Արմեն Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ ստացել են մասնակցել ցանկացողների մոտ 250 հայտ, սակայն ստիպված են եղել կրճատել մինչև 30, քանի որ ԱԺ պատգամավորը միայն այդքանի համար է ֆինանսավորելու։

Սա նախաձեռնության առաջին այսպիսի ակցիան չէ։ Նրանք արդեն հասցրել են մաքրել Նոր Նորքում գտնվող Հայկ Նահապետի արձանը, և խոստանում են՝ «Տատիկ-Պապիկն» էլ վերջինը չի լինելու։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---