Անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան կտեղափոխվեն 3 500 արևմտահայեր

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ մեկնարկել է «Հայաստան - 3 500» խորագիրը կրող ծրագիրը: Նախագծի նպատակն է աջակցել արևմտյան երկրներում բնակվող 3 500 հայերի վերաբնակեցմանը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «Հայաստան - 3 500» նախաձեռնող խումբը:

Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ դրա իրագործումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նախագծի կազմակերպիչների հաշվարկներով հայերը միջինը 50 հազարական դոլար կբերեն իրենց հետ, այդ գումարը նրանք կծախսեն բնակարանի ձեռքբերման համար կամ կներդնեն բիզնեսում: Տվյալ դեպքում այդ ծրագրի շնորհիվ Հայաստան մուտք կգործի $175 մլն: Բացի դրանից, տեղափոխվածների գիտելիքներն ու փորձը նոր հնարավորություններ կստեղծեն հայրենիքում բիզնեսի զարգացման համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---