Հայաստանի նախագահը կմեկնի ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանին![]() 21 սեպտեմբերի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին, որտեղ նախատեսվում է ՀՀ նախագահի ելույթը: Այցի ընթացքում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը: Նյու Յորքում և այնուհետև Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Լոս Անջելեսում Հանրապետության նախագահը կմասնակցի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը: Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին: Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան` մասնակցելու Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |