Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին տոների առթիվ Երևան ժամանելու համար![]() 21 սեպտեմբերի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի անկախության քսանամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Իոնաիս Կասուլիդիսին, Անդրեյ Կովաչևին և Կոնստանտին Վիգենինին: Եվրախորհրդարանի պատգամավորները շնորհավորեցին Հայաստանի արտգործնախարարին ՀՀ անկախության քսանամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն անընդմեջ զարգացում են ապրել: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ պատգամավորներին անկախության տոնակատարություններին մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ մշտապես ուշադիր գտնվելու համար: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |