Մամեդյարովը փորձել է Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարին հասցնել ղարաբաղյան կարգավորման իր տեսակետը

Մամեդյարովը փորձել է Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարին հասցնել ղարաբաղյան կարգավորման իր տեսակետը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ԳՎ 66-րդ նստշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի հետ, հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը: Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ:

Մամեդյարովը «մանրամասն իրազեկել է» Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարին ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի մասին:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Ալմագրոն նշել է, որ Ուրուգվայը կողմ է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի միջազգային նորմերի հիման վրա:

Սեպտեմբերի սկզբին Ալմագրոն հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է և պետք է միանա նրան սեղմ ժամկետներում : Նախարարն ընդգծեց, որ Ուրուգվայի իշխանություններն աշխատում են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պաշտոնական դիրքորոշման մշակման ուղղությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---