22 սեպտեմբերի 2011 - 11:03 AMT
Հրանուշ Հակոբյանը ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ պարգևներ է շնորհել

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի օրը, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ երիտասարդության մեջ հայրենասիրություն և խիզախություն սերմանելու գործում ունեցած մեծ ավանդի համար սփյուռքի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում թաղված ազատամարտիկների և զինվորների ծնողական կոմիտեի նախագահ Արամայիս Միքայելյանին:

«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի» նախագահ, բարերար Ժիրայր Նիշանյանը նույն մեդալով պարգևատրվել է կրթության ոլորտում ներդրումների և հայապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար։ Բենինում Հայաստանի պատվո հյուպատոս, ֆրանսահայ բարերար Մարսել Չիֆթեյանին նախարարը պարգևատրել է «Պողոս Նուբար» մեդալով: Չիֆթեյանը մշտապես հովանավորում է Սրտաբանների համաժողովները, ինչպես նաև աջակցում և հովանավորում Գորիսի սրտաբանական հիվանդանոցը: