Դավիթ Տոնոյան. Ռուսաստանի դեպքում «օտար երկիր» արտահայտությունը համահունչ չէ իրականությանը22 սեպտեմբերի 2011 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին ՌԴ 102-րդ ռազմակայանի զորախմբի մասնակցությունը և այդ կապակցությամբ հասարակության որոշ շրջանակների մոտ ձևավորված դժգոհությանը: Նրա խոսքով, Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` ՌԴ զինծառայողները: «Այն երկրի, որն իր անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է` անկախության ապահովման գործում, ինչի վառ ապացույցն է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակը: Եվ Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կիրառելը ոչ միայն համահունչ չէ իրականությանը, այլև խորթ է հնչում բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում ականատեսն են ՌԴ -ՀՀ համատեղ ռազմական ծրագրերի հաջող իրականացման»,- ընդգծել է Տոնոյանը: Նա նաև նշել է, որ զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է. օրինակ ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտը մի քանի ամիս առաջ մասնակցել է Իտալիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին: Նման պրակտիկա կա նաև Ֆրանսիայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |