22 սեպտեմբերի 2011 - 13:04 AMT
Ամերիկացի օրենսդիրները նշել են Հայաստանի անկախության 20-ամյակը

Գլենդեյլում` Verdugo Park-ում, տեղի են ունեցել տոնական միջոցառումներ` ի պատիվ Հայաստանի 20-ամյա անկախության, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Տոնակատարություններին հայ համայնքի ներկայացուցիչներից բացի մասնակցել են նաև տեղական կառավարման ներկայացուցիչներ, կոնգրեսական Ադամ Շիֆը, ինչպես նաև Էնթոնի Պորտանտինոն, Գլենդեյլի քաղաքապետ Լաուրա Ֆրիդմանը, խորհրդի անդամներ Ֆրանք Կինտերոն և Արա Նաջարյանը:

Տոնական համերգին մասնակցել են հայ երգիչներ և պարողներ, երաժշտական համույթներ: