Երևանի սպասարկման և սննդի արդյունաբերության ու ՄԲ Քրեյվն քոլեջները կհամագործակցեն22 սեպտեմբերի 2011 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը կհամագործակցի Մեծ Բրիտանիայի Քրեյվն քոլեջի հետ։ «Սա չի նշանակում՝ մենք եկել ենք սովորեցնելու։ Մենք եկել ենք սատարելու, աջակցելու, մեր փորձը փոխանցելու, որպեսզի հայ-հունական քոլեջը էլ ավելի մեծ հաջողությունների հասնի ապագայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԲ Քրեյվն քոլեջի միջազգային ծրագրերի ղեկավար Դեվիդ Լոյվըլինը։ Նա նշեց, որ վերապատրաստումից հետո հայ դասախոսները կկարողանան ուսանողներին կրթել եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Քառօրյա այցելության ընթացքում հայ-հունական պետական քոլեջի դասախոսների և սոցիալական գործընկերության մեջ ներգրավված բիզնեսների ներկայացուցիչների համար Քրեյվն քոլեջի մասնագետները անցկացրել են մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված դասընթացներ և քննարկել համագործակցության զարգացման հետագա ուղիները։ «Պլանավորում ենք գարնանը նորից գալ Հայաստան՝ տեսնելու, թե որ մասնագիտությունների գծով կարող ենք զարգացնել համագործակցությունը»,- ասաց Լոյվընիլը։ Նա նշեց, որ բավական գոհ է Հայաստաում սպասարկման ոլորտի ներկայիս մակարդակից։ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանն էլ նշեց, որ նպատակը առաջին հերթին բիզնես-կրթություն կապի ամրապնդումն է. «Ուզում ենք պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք անհրաժեշտ են գործատուին»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |