ԶԻԼ-ը շրջվել է. ուղևորը տեղում մահացել է![]() 22 սեպտեմբերի 2011 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին`ժամը 07.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 16–րդ կմ-ում շրջվել է «ԶԻԼ-131» մակնիշի 26 ԼՕ 068 պետհամարանիշի ավտոմեքենան. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Խ.Դավթյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Վայք քաղաքի հիվանդանոց, իսկ ուղևոր Մ. Խուդոյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարների օգնությամբ Մ. Խուդոյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |