ANCA. Մենք պետք է շարունակենք նոր, անցյալի հետ «չշաղկապված» քարոզչության մշակումը![]() 22 սեպտեմբերի 2011 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայկական սփյուռքը պետք է նոր քարոզչական քաղաքականություն մշակի, որը հիմնված կլինի անցյալի վրա, սակայն «շաղկապված չի լինի» անցյալի իրադարձությունների հետ: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը Համահայկական համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ: Ըստ Խաչիկյանի, սփյուռքահայերը պետք է նպաստեն Հայաստանի հեղինակության աճին, միասնական կուռ ուժ ստեղծելով, որը կնպաստի ՀՀ անվտանգությանը: Նա նաև հավելել է, որ, անկախ հայկական լոբբիին դիմակայող ուժերից, ANCA-ն բոլոր ջանքերն է գործադրում հայկական շահերն առաջ մղելու համար: «Մենք զորացնում ենք մեր գործունեությունը նոր նահանգներում, որտեղ չկան մեծաթիվ հայ համայնքներ»,-ասել է նա: Սեպտեմբերի 19-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցել են 151 հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 46 երկրից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |