Ֆրանսիական L’Express. Ստալինը մեծամասամբ հայկական բնակչությամբ Ղարաբաղը ուժով 1923թ. ինտեգրել է Ադրբեջանի մեջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիական հայտին L’Express պարբերականը հրատարակել է «Արդյո՞ք մի օր պետություն կդառնա Լեռնային Ղարաբաղը» վերնագրով հոդված: Հոդվածը սկսվում է ԼՂՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ, այժմ վերլուծական կենտրոններից մեկի ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքով. «Միջազգային հանրությունը պետք է ճանաչի մեր անկախությունը: Անցնելով պատերազմի միջով, ձևավորելով սեփական իշխանություններ 1991թ.-ից սկած և ընդունելով Սահմանադրություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արժանի է ինտեգրվելու պետությունների ընտանիքին»:

Հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է նաև հակամարտության ակունքներին, հաղորդում է ArtsakhNews-ը:

«Ստալինը, որն այն ժամանակ Ազգությունների կոմիսար էր, մեծամասամբ հայկական բնակչությամբ այս տարածքն ուժով 1923թ. ինտեգրում է Ադրբեջանի մեջ: 1988թ., օգտվելով Պերեստրոյկայի ազատության քամուց, շրջանի հայությունը ցույց է անում` հայտարարելով իր միացումը Հայաստանին, իսկ երեք տարի անց հանրաքվեով հռչակում է իր անկախությունը: Որպես պատասխան` եղան ջարդեր, առճակատումները 1992-94թթ. բերեցին իսկական պատերազմի: Արդյունքը` 25000 զոհ և անհայտ կորած, հարյուր հազարավոր փախստականներ և ամբողջովին ավերակված շրջաններ:

1994թ. զինադադարից հետո, հաղթողները` Ղարաբաղի հայերը, որոնց օժանդակում է Հայաստանը, զբաղեցնում են բազմաթիվ շրջաններ իրենց նախկին վարչական միավորից դուրս` սպասելով ԵԱՀԿ հովանու ներքո և Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանկցությունների ընթացքին»:

Պարբերականը նշում է, որ Ղարաբաղը շարունակել է ապրել ինչպես մի իսկական երկիր իր նախագահով, խորհրդարանով, ընտրություններով և նույնիսկ զբոսաշրջիկներով:

Հոդվածը եզրափակվում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքերով. «Իհարկե, հեշտ չէ չճանաչված երկրի քաղաքացի լինելը: Սակայն նորմալ է արդյո՞ք, որ միջազգային հանրությունը զրկի մարդկանց ազատ տեղաշարժի, կրթության և առողջության իրենց տարրական իրավունքներից` պատճառաբանելով թե նրանք ապրում են հակամարտության գոտում: Նամանավանդ, որ քսան տարի է անցել: Ո՞վ կպատկերացնի, որ մենք մի օր կարող ենք վերադառնալ Ադրբեջանի խնամակալության տակ»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---