Դավիթ Նալբանդյանը հոկտեմբերի 3-9-ը հանդես կգա Ճապոնիայի թենիսի բաց առաջնությունում

Դավիթ Նալբանդյանը հոկտեմբերի 3-9-ը հանդես կգա Ճապոնիայի թենիսի բաց առաջնությունում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-9-ը արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդես է գալու Ճապոնիայի բաց առաջնությունում, որը տեղի է ունենալու Տոկիոյում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն 341 հազար դոլար:

Զուգախաղերում և մենախաղերում հանդես են գալու 48 թենիսիստներ, այդ թվում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը (Իսպանիա), չորրորդ ռակետ Էնդի Մարեյը (Անգլիա), իսպանացի Դավիթ Ֆերերը և այլն:

Դեկտեմբերի 2-4-ը Նալբանդյանը Դևիսի գավաթի եզրափակչում Արգենտինայի հավաքականի կազմում հանդես է գալու Իսպանիայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---