ԵՄ-ն կակտիվացնի իր գործունեությունը Հայաստանում վարշավյան գագաթաժողովից հետո![]() 22 սեպտեմբերի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն կակտիվացնի իր գործունեությունը Հայաստանում վարշավյան գագաթաժողովից հետո: Այդ մասին հայտարարել է Երևանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը նվիրված խորհրդաժողովում: «Եթե Վարշավայում ընդունվի Արևելյան գործընկերության երկրների հետ վիզաների ռեժիմի մանդատը, Երևանի առաքելությունն կակտիվացնի իր գործունեությունը»,-ասել է նա: Լուցենբերգերը նաև անդրադարձել է քաղաքացիական հասարակության հարցին, որը երվրաինտեգրման հիմնական գործոններից է, ընդգծելով, որ հենց քաղաքացիական հանրությունը նպաստում է երկրում բարեփոխումների իրականացմանը: Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ Վաչե Քալաշյանը նշել է, որ հայ հանրությունը մեծապես ներգրավված է ներքաղաքական գործընթացների մեջ: Քալաշյանը հայտարարել է նաև, որ Ազգային պլատֆորմը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԵՄ կառույցների հետ: «Արևելյան գործընկերության» անդամ պետությունների ղեկավարների ու ԵՄ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 29-30 Վարշավայում: Գագաթաժողովում կկազմակերպվի ոչ պաշտոնական ընթրիք, երկու ընդլայնված նիստ, ինչպես նաև կստորագրվի հռչակագիր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |