Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ Հայաստանի լեռնագնացության և ժայռամագլցման ֆեդերացիայի վարչության 10 անդամներն ու Արմեն Չիլինգարյանի գլխավորած փորձառու լեռնային տուրիստների խմբից ևս 10 մարդ մագլցել են Արարատի գագաթը։
«Ստացվեց, որ անկախության 20-ամյակի առթիվ 20 հոգի բարձրացավ Արարատի գագաթը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչության անդամ Կարեն Համամչյանը։
Նա նշեց, որ եղանակը բարենպաստ էր և վերելքին ոչինչ չի խանգարել։ Ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսիոնալ ալպինիստ ու փրկարար Գրիգոր Ազիզբեկյանի գլխավորած խումբն արդեն իջել է սարից և հավանաբար արդեն վաղը կլինի Հայաստանում։