Լևոն Արոնյանը ժամանել է Սան Պաուլո, որտեղ սեպտեմբերի 25-ին մեկնարկում է Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարը

Լևոն Արոնյանը ժամանել է Սան Պաուլո, որտեղ սեպտեմբերի 25-ին մեկնարկում է Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ժամանել է Սան Պաուլո, որտեղ սեպտեմբերի 25-ին մեկնարկում է «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսը (Իսպանիա):

Շախմատիստները երկուական շրջանով կխաղան: Մրցաշարի երկրորդ փուլը կանցնի իսպանական Բիլբաոյում և կավարտվի հոկտեմբերի 11-ին:

Արագ շախմատի Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարից հետո Լևոն Արնոյանը Հայաստանում էր, որտեղ էլ անցկացրեց վերջին մարզումները «Մեծ սաղավարտի» մեկնարկից առաջ:

Լևոն Արոնյան: Շախմատային տախտակի արքան
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---