Ֆրանսիական դատարանը տուգանել է մահմեդական կանանց նիկաբ կրելու համար

Ֆրանսիական դատարանը տուգանել է մահմեդական կանանց նիկաբ կրելու համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում երկու մահմեդական կանայք պատասխանատվության են ենթարկվել նիկաբ կրելու արգելքի մասին օրենքը խախտելու համար և տուգանվել 200 դոլարի չափով: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, Հինդ Ահմասն ու Քենզա Դրիդերը Ֆրանսիայի առաջին քաղաքացիներն են, որոնք իրենց մաշկի վրա զգացին վերջերս ընդունված օրենքի ուժը: Նրանք հայտնել են, որ ֆրանսիական դատարանի վճիռը բողոքարկելու են բոլոր ատյաններում` ընդհուպ մինչև Ստրասբուրգում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Հարկ է նշել, որ նիկաբ կրելու արգելքի մասին օրենքի ընդունումը մեծ վեճեր էր առաջացրել Ֆրանսիայում: Մի քանի եվրոպական երկրներ արդեն ընդունել են կամ պատրաստվում են ներմուծել նմանատիպ օրենք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---