Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը` Ստրասբուրգ):

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր էր ստորագրել, որով Զոհրաբ Մնացականյանը ազատվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից և նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս պաշտոնում Զոհրաբ Մնացականյանը փոխարինել է Կարինե Ղազինյանին, որը սեպտեմբերի 8-ին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---