ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը ոսկե մեդալ է շնորհել Աբու Դաբիի մշակույթի և ժառանգության հարցերով հաստատության պետին![]() 22 սեպտեմբերի 2011 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմին, բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄԷ-ում հավատարմագրված դեսպաններ, գործարար աշխարհի և հայ համայնքի ներկայացուցիչներ: ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը հայ մշակույթի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալն ու պատվոգիրը հանձնեց Աբու Դաբիի մշակույթի և ժառանգության հարցերով հաստատությանն ու այդ հաստատության գեղարվեստի և մշակույթի վարչության պետ Աբդալլահ ալ-Ամրիին: Ընդունելության ընթացքում կազմակերպվել էր նաև Հայաստանից ժամանած հանրահայտ նկարիչ Գաբրիել Մանուկյանի կտավների ցուցահանդեսը: Միջոցառմանը համերգով հանդես եկան հանրաճանաչ դաշնակահար Վահագն Հայրապետյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դուդուկահար Վարդան Գրիգորյանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |