Քուվեյթում տոնեցին Հայաստանի անկախության 20-ամյակը![]() 22 սեպտեմբերի 2011 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի ունեցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին Քուվեյթի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Վալիդ ալ-Խուբեյզին, արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, նախարարներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ: Հյուրերին ուղղված իր ելույթում Քուվեյթում Հայաստանի դեսպանն անդրադարձավ Հայաստան- Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկա փուլին և ապագա ծրագրերին, կարևորեց Քուվեյթի հայ համայնքի դերն ու գործունեությունը երկու երկրների միջև համագործակցության էլ ավելի սերտացման և խորացման գործում: Ընդունելությունը ուղեկցվեց քուվեյթահայ «Շաքե» պարախմբի ելույթներով և ժամանակակից հայ արվեստի ստեղծագործություններն ամբողջացնող ցուցահանդեսով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |