«Սիթի տուր» ճանաչողական նախագիծը մեկնարկել է

«Սիթի տուր» ճանաչողական նախագիծը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Երևանում զբոսշրջությունն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կազմած «Սիթի-տուր» նախագիծը ծրագրի մեկնարկի առաջին օրերին անվճար շրջագայություններ է կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 7-9-րդ դասարանի աշակերտների համար: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ծրագրում ընդգրկված են նաև «Փյունիկ» հ/կ հաշմանդամ երեխաները:

Եռօրյա տուրի առաջին փուլին մասնակցելու է 1134 աշակերտ, ովքեր տուրի ընթացքում բացօթյա ավտոբուսներով շրջելու են մայրաքաղաքի փողոցներում և ծանոթանալու են պատմամշակութային հուշարձաններին: «Աշակերտների համար «Սիթի-տուր»-ը ճանաչողական կարևոր նշանակություն կունենա: Այսպիսի էքսկուրսիան դպրոցականների համար նորություն է, հետևաբար առավել հետաքրքիր»,- համոզված է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Սեպտեմբերի 22-ին Երևանի 9 դպրոցների 380 աշակերտներ երկհարկանի ավտոբուսներով մեկ ժամ շրջել են Երևանում: «Սիթի-Տուրը» մեկնարկում է Մատենադարանի մոտից և ավարտվում նույն վայրում:

Հաջորդ «Սիթի-տուրը» դպրոցականների համար կանցկացվի սեպտեմբերի 23-ին և 26-ին, յուրաքանչյուր օր երեքական մեկնում երկուական ավտոբուսով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---