ՀՀ ԱԳՆ-ում քննարկել են քիմիական զենքի հետ կապված հարցեր![]() 22 սեպտեմբերի 2011 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ՀՀ Քիմիական զենքի կոնվենցիայի ազգային մարմնում ընդգրկված գերատեսչությունների` Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, Գիտությունների ազգային ակադեմիայի և «Չտարածման հարցերի կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համար Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցավ Քիմիական զենքի կոնվենցիայի իրագործմանը նվիրված աշխատաժողովի նիստ: Աշխատաժողովը կազմակերպվել էր իմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր քարտուղարության հետ համատեղ: Նիստին զեկույցներով հանդես եկան Հաագայից ժամանած երեք պաշտոնատարները: Աշխատաժողովի բացման իր խոսքում ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդգծեց Կոնվենցիայի անվերապահ իրականացման կարևորությունը` իսպառ վերացնելու զանգվածային ոչնչացման զենքի տեսակներից մեկը: Նա նշեց, որ 1997թ. ի վեր, երբ ուժի մեջ մտավ ՔԶԿ-ն (ՀՀ-ն ստորագրել և վավերացրել է համապատասխանաբար 1993 և 1995թթ.) հայկական կողմը հանձնառու է եղել դրա դրույթների կատարմանը` պարբերաբար տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացնելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ և ստեղծելով վերահսկման միջգերատեսչական կառույց: Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչներն աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում ներկայացրեցին զեկույցներ` նվիրված ՔԶԿ պատմությանը, Կոնվենցիայի իրականացման կարգավիճակին, նրա հիմնադրույթներին և նպատակներին: Աշխատանքները կշարունակվեն նաև սեպտեմբերի 23-ը, որի ընթացքում անդրադարձ կլինի հավաստագրման, միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերի խնդիրներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |