Մայքլ Քամբեք. Գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում՝ նա պետք է քայլ կատարի բանակցային գործընթացում![]() 23 սեպտեմբերի 2011 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում, որը պետք է քայլ կատարի ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացում: Նման կարծիք է հայտնել PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղարՄայքլ Քամբեքը: «Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանում իշխող ռեժիմը, ես չունեմ լուծման բանալի, մասնավորապես Կազանից հետո»,-նշել է Քամբեքը՝ նշելով, որ Կազանում բանակցությունների ձախողումից հետո պարզ դարձավ, որ միջազգային հանրությունը գործ ունի մի երկրի հետ, որը չի ընդառաջում բանակցություններին՝ նկատի ունենալով պաշտոնական Բաքուն: Ըստ Քամբեքի, միջազգային հանրությունը պետք է ավելի շատ խոսի դրա մասին: «Միջազգային հանրությունը լռում է, չնայած նրան, որ փորձագետներն ու մարդիկ, որոնք ներառված են ղարաբաղյան գործընթացում, իրազեկ են»: «Միջնորդների գործունեության թափանցիկության պակասը ղարաբաղյան կարգավորումը բարդացնող հիմնական գործոններից մեկն է»,-հայտարարել է Քամբեքը: Նա նշել է, որ եթե Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը չի կարողանա առավել արդյունավետ գործել, միջնորդների հեղինակությունը կնվազի: «Կարող եմ ասել, որ ֆրանսիական դիվանագիտությունն ունի տարբեր խնդրիների լուծման փորձը: Հուսով եմ, Լեֆորտը կկարողանա խուսափել իր նախորդների սխալից ու առավել բաց կգործի»,-ասել է նա: Քամբեքը նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը ձեռնտու կլինի ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային, որը կկարողանա հարաբերություններ հաստատել հարևանների հետ առանց նախապայմանների: «Անկասկած, ղարաբաղյան հակամարտությունն ազդում է Ադրբեջանի հետ Թուրքիայի նորմալ հարաբերությունների վրա, քանի որ հակամարտությունը խոչընդոտում է երկրների տնտեսությունների նորմալ զարգացմանը, նրա կարգավորումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար»,-ամփոփել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |