23 սեպտեմբերի 2011 - 10:50 AMT
Հարբած ձկնորսները հարվածել են ռուսական ատոմային սուզանավին

Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Սվյատոյ Գեորգի Պոբեդոնոսեց» ռազմավարական սուզանավին հարվածել է ձկորսական նավը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», մեջբերելով սուզանավի հրամանատարի մամլո քարտուղար Ռոման Մարտովի խոսքերը, սուբմարինը գտնվել է վերջրյա մակարդակում և վառվել են նավիգացիոն լույսերը: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Պարզվել է, որ ձկնորսները հարբած են եղել: Սուզանավի ռեակտորը չի տուժել և ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է: