Թեհրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ նոր ԱԷԿ-երի շինարարության մասին: Այդ մասին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Իրանում առաջին «Բուշեր» ատոմակայանի աշխատանքի մեկնարկից հետո, որը կառուցվել է ռուսական աջակցությամբ, հաղորդում է BBC-ն:
«Մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ նոր ԱԷԿ-ների շինարարության մասին»,- ասել է Ահմադինեժադը,- «Մենք չենք հայտարարել, որ այլ կայաններ ենք կառուցելու առանց արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության: Մենք սեփական պլաններն ունենք ԱԷԿ շինարարության համար, բայց այս նախագծում մենք, անկասկած, կիրառելու ենք միջազգային փորձագետների փորձը»,- ասել է Իրանի նախագահը: