Այսօր վաղ առավոտյան խցանված էր մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտան։ Ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու համար ոստիկանությունը ձեռնարկել էր համապատասխան միջոցառումներ»։ Հարցին, թե արդյոք հաջողվել է վնասազերծել, թե ոչ և կոնկրետ ինչ հանցագործության մասին է խոսքը, Մալխասյանը պատասխանեց, որ այս պահին լրացուցիչ տեղեկատվություն տալ չի կարող։ Նա ոչինչ չասաց նաև զոհերի մասին։ Մալխասյանը նշեց, որ Մյասնիկյան պողոտան արդեն բաց է երթևեկության համար:
Սակայն ականատեսները նշում են, որ դեպքի վայրում տեսել են 2 դիակ, շրջված ու վթարված մեքենաներ, բազմաթիվ ոստիկաններ ու ոստիկանական շներ։