Եվս մեկ պետություն ճանաչել է Աբխազիայի անկախությունը23 սեպտեմբերի 2011 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Օվկիանիայում գտնվող Տուվալու կղզի-պետությունը ճանաչել է Աբխազիայի անկախությունը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»`մեջբերելով Աբխազիայի ԱԳՆ-ն: Սուխումում համապատասխան փաստաթղթեր են ստորագրել երկրու երկրների վարչապետեր Սերգեյ Շամբան և Վիլլի Թելավին: «Տուվալուի կառավարական պատվիրակությունը հատուկ ժամանել է Աբխազիա այդ փաստաթղթի ստորագրման և հանրապետության կառավարության հետ կապեր հաստատելու համար»,- հայտնել են Աբխազիայի ԱԳՆ-ից: «Ինտերֆաքսը» նշում է, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությունը ստորագրվել է դեռ սեպտեմբերի 18-ին, սակայն Աբխազիայի իշխանություններն այդ մասին հայտարարել են միայն սեպտեմբերի 23-ին: Տուվալու պետությունը գտնվում է Պոլինեզիայի մի քանի կղզիների վրա: Դա նախկին բրիտանական գաղութ է, որն անկախություն է ստացել 1978-ին: Երկրի բնակչությունը 2011-ի հուլիսի դրությամբ կազմում է 10.5 հազար մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |