Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանին ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանում: Սահակաշվիլին մեղադրել է Ռուսաստանին «վրացական տարածքի զավթման» մեջ, ինչպես նաև հայտարարել է, որ «երկխոսության փոխարեն Ռուսաստանն ուղղակիորեն կազմակերպում է և վերահսկում է ահաբեկչական գործողություններն ու հարձակումները, որ կատարում են տարբեր միջազգային ուժեր»:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Վրաստանի նախագահը փորձել է բախում առաջացնել Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ պետությունների միջև, մասնավորապես, Ուկրաինայի հետ, որի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես գտնվում է ՄԱԿ-ում և օրերս մեկնում է Մոսկվա նավթի ու գազի շուրջ բանակցությունների: «Սառը պատերազմն ավարտվել է, սակայն, էմբարգոն, շանտաժներն ու կոշտ հրամայական վերաբերմունքը դեռ կիրառվում են Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի դեմ»,-հայտարարել է նա: